Հայկական ատոմակայանի կապիտալ վերանորոգումը կսկսվի 2017 թվականին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ներկայացնելով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով ՌԴ-ից վարկային համաձայնագիրը (270 մլն դոլարի վար եւ 40 մլն դոլարի դրամաշնորհ):
Միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա փետրվարին, Մոսկվայում, որը պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանաններում:
2015 եւ 2016 թվականներին վարկային ծրագրի շրջանակներում նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն, իսկ 2017-ին ՀԱԷԿ-ը կկանգնի 6-ամսյա կապիտալ վերանորգման:
Վարկային համաձայնագրի համաձայն Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարով, մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ կկառուցվոի նոր էներգաբլոկ:





























