Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցությանը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին եւ հետագա քայլերին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են նաեւ մի շարք առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարեւորել է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված համակարգված, հետեւողական ու շարունակական աշխատանքների իրականացումը: