Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ու ազգային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Բելառուսը միշտ եղել է եւ կլինի Ռուսաստանի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք եղել ենք Ռուսաստանի հետ միասին եւ միշտ կլինենք»,-ասել է նա:

Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ Բելառուսը բաց իր դիրքորոշումը հայտնում է Արեւմուտքի երկրներին:
«Տղերք, դուք պետք է իմանաք, Աստված չանի, ինչ-որ բան լինի, մենք թիկունք-թիկունքի կկանգնենք ռուսաստանի հետ, նա մեր դաշնակիցն է»,-ասել է Լուկաշենկոն արեւմտյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: