Ապրիլի 28-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում,  «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 31-ամյա Մարինե եւ 30-ամյա Հրանուշ  Աբրահամյաններին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Հ.Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մ. Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:      

Նույն օրը, ժամը 23։40-ին,  վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: