ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է մահապատժի ենթարկել 15 բարձրաստիճան պաշտոնյաների, դատավճիռներն իրականացվել են այս տարվա հունվարին եւ մարտին: Այս մասին հաղորդում է «Ռենհալ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի հետախուզական շրջանակների իր աղբյուրը:
Գործակալության փոխանցմամբ, հունվարին մահապատժի է ենթարկվել անտառային արդյունաբերության փոխնախարարը: Ավելի ուշ՝ մարտին, մահապատժի էին ենթարկվել Unhasu Orchestra խմբի անդամները՝ լրտեսության համար:





























