Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփվում է վստահության ձեւաչափով, ինչպես տղամարդը տղամարդու հետ: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է բելառուս ժողովրդին ու Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում:
«Մենք ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք ոչ հրապարակային հարաբերությունների մասին, եւ մենք խստորեն կահում ենք այդ կուրսը: Եթե նա դիտողություն ունի, նա որպես տղամարդ ասում է այդ մասին, տղամարդու պես: Ես էլ իրեն եմ այդպես ասում ասելիքս»,-ընդգծել է Լուկաշենկոն:
«Մենք պարզապես ընկերական քննարկում ենք խնդիրները, որոնք ի հայտ են գալիս»,-ամփոփել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաեւ խոստացել է, որ Բելառուսը «միշտ կլինի Ռուսաստանի հետ» եւ հայտնել, որ ինքը բաց կերպով իր դիրքորոշումը հայտնում է Արեւմուտքի երկրներին:





























