ԱՄՆ-ի կողմից «նորմանդական քառյակի» ձեւաչափին միանալը դրական ազդեցություն կունենա Ուկրաինայի արեւելքում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Եթե ԱՄՆ-ը՝ որպես բոլոր գործընթացների հիմնական խաղացող, խաղաղություն չցանկանա, ապա այն երբեք չի լինի Ուկրաինայում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել միանալ նորմանդյան գործընթացին։
«Եթե ամերիկացիները նպատակ ունեն կարգավորել Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը, ապա գործընթացը կկարգավորվի»,- հավելեց Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























