Թող աշխարհի հայերը իրենց միջոցները պահեն հայկական բանկերում, դա կօգնի երկրի ֆինանսական համակարգին: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ականջալուր կլինի՞ այդ կոչին Գարեգին Բ կաթողիկոսը, որի հաշիվը բացված է HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում, Հակոբյանը պատասխանել է. «Կարծում եմ, ձեր հարցը տեղին չէ»:
Նրա խոսքով, Հայկական բարեգործական ընդհանուր միության վերջերս կայացած նիստում նախարարը կրկնել էր աշխարհում ապրող հայերի դրամական միջոցները հայկական բանկերում պահելու գաղափարը: «Ողջ աշխարհի մարդասեր հայերը ոտքի վրա ծափահարություններով ընդունեցին դա»,-ամփոփել է Հրանուշ Հակոբյանը:





























