Վրաստանի գլխավոր դատախազությունը Ադրբեջանցի պահանջել է ձերբակալել եւ արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որը ժամանել է Բաքու՝ բաց հասարակությունների 3-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար։

Ինչպես գրում է Newsgeorgia-ն, Վրաստանը Ադրբեջանին դիմել է ապրիլի 28-ին՝ Սահակաշվիլիի՝ Բաքու կատարած այցի օրը։ «Մեր գերատեսչությունը դիմել է ադրբեջանական կողմին Միխայիլ Սահակաշվիլիին ձերբակալելու եւ արտահանձնելու խնդրանքով»,- հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել։

Հիշեցնենք, որ 2014թ. Վրաստանի Գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանք էր ներկայացրել միանգամից մի քանի քերական գործով։ 2014թ. Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Սահակաշվիլիին։

Ուկրաինայի նախագահ Պկոտր Պորոշենկոն 2015թ. փետրվարին հատուկ հրամանով Սահակաշվիլիին նշանակել էր իր արտահաստիք օգնականի պաշտոնին։