Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդունել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Բաց հասարակությունների III գլոբալ ֆորումին:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա օնլայնը», հանդիպումը ձեւել է ավելի քան մեկ ժամ՝ փակ դռների հետեւում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով ձերբակալել եւ Վրաստանին արտահանձնել Սահակաշվիլիին: Ադրբեջանակն կողմը դեռ որեւէ պատասխան չի տվել: