ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Այսօր եւ վաղը Փարիզում կհանդիպեմ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քայլերը քննարկելու նպատակով»,- գրել է Ուորլիքը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվար Նալդբանդյանը ապրիլի 28-29-ը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։





























