Տավուշի մարզում՝ սահմանին, հակառակորդի կրակոցից ապրիլի 28-ին, պայմանագրային զինծառայող է վիրավորվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ քերծված է ստացել պայմանագրային զինծառայող Սպարտակ Գուլինյանը:
Վերջինս տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց, կարճ ժամանակ անց դուրս գրվել:
ՊՆ խոսնակն ասաց, որ սահմանին վիճակը հանգիստ է:



























