Վրաստանի նախարարների կաբինետը ավտոմատ կերպով լուծարվել է այն բանից հետո, երբ Սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւան Կիպիանին հրաժարական է տվել։ Նա դարձավ կառավարությունից հեռացած 7-րդ նախարարը։ Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ նախարարների 1/3-ի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է խորհրդարանից վստահության քվե ստանա։ Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ նոր նախարարներ նշանակելու իրավունքը պատկանում է գործող վարչապետին։

Եթե օրենսդիր մարմինը չհաստատի կառավարության նոր կազմը, նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը եւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։