ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերի հանձնաժողովն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է եւս 30 մլն դոլար ծախսել Ռուսաստանի դեմ տեղեկատվական «պատերազմի» համար, գրում է The Washington Times-ը:
Ենթադրվում է, որ այդ գումարը կհատկացվի ԱՄՆ հատուկ գործողությունների (Socom) հրամանատարությանը:
Հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մաք Թորնբերրին վերջերս այցելել է Ուկրաինա: Նա անհանգստացած է, որ ԱՄՆ հակառակորդները ողջ աշխարհում օգտագործում են քարոզչությունը, իսկ քարոզչությունը ոչ «ճիշտ ձեռքերում» կարող է արդյունավետ զենք դառնալ, հաղորդում է Gazeta-ն:





























