Նիգերիայի բանակին հաջողվել է այսօր՝ ապրիլի 30-ին, «Բոկո Հարամի» գերությունից ազատագրել 160 կանաց ու երեխաների: Բանակի աղբյուրների փոխանցմամբ, գործողությունը տեղի է ունեցել Սամբիսի անտառներում, որտեղ գտնվում են ծայրահեղականների թիկունքային բազաները:

Ազատագրվածներից 60-ը տարբեր տարիքի կանայք են, մնացած 100-ը՝ երեխաներ: