Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ 2015թ. ռազմական համագործակցության պլանի շրջանակներում:
Մայիսի 30-ին վրացական պատվիրակությանն ընդունեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարեւան պետությունների միջեւ երկկողմ ռազմական համագործակցության օրակարգում բուժծառայությունների միջեւ շփումների ակտիվացման հնարավորությունները: Երկուստեք կարեւորվեց ռազմաբժշկական ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, մասնավորապես` զինծառայողների ու հատուկ քաղծառայողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման հարցերում:
Մայիսի 1-ին վրացական պատվիրակությունը կայցելի ՀՀ պաշտպանության նախարարութjան Լեռնային Հայաստան առողջարան` վերականգնողական բուժման ու հանգիստի ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:





























