Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը պատմել է, որ ՌԴ նախագահին խնդրել է հրաժարականի մասին, փոխանցում է «Գովորիտ Մոսկվա»-ն։
«Երիտասարդությունն աճում է։ Այս տարածաշրջանն ավելի շատ է օժանդակում դաշնային կենտրոնին, քանի մյուս շրջանները Կարծում եք ինձ համար հե՞շտ է։ Ես 20 անգամ խնդրել եմ, որ ինձ ազատեն։ Ես աթոռից չեմ կառչում։ Հանրապետության նախագահ լինելը Աստծու, ժողովրդի եւ նախագահի առաջ պատասխանատու գործ է։ Ես այս պաշտոնը չեմ խնդրել։ Ես խնդրել եմ եւ էլի խնդրում եմ ինձ ազատ թողել։ Մենք լավ թիմ ունենք»,- ասել է Քադրիովը։





























