Գերմանական Carplane-ը Ֆրիդրիխսհաֆենի ավիաշոուի ժամանակ ցուցադրել է թռչող ավտոմեքենայի նախատիպը, որի առաջին թռիչքը կկայանա ամռանը։ Նորարարության տարբերակիչ գիծը նման փոխադրամիջոցների  համար ոչ տիպիկ կրկնակի ֆյուզելյաժն է, գրում է Aviation Week-ը։

Արտադրողների խոսքով՝ նման կառուցվածքը մեքենայի համար գետնի վրա լավ կառավարում է ապահովում։ Այդ դեպքում ծալվող թեւերը պահվում են երկու ֆյուզելաժների արանքում, ինչը բացառում է բարձր արագության ժամանակ վերամբարձ ուժի առաջացումը, գրում է Motor-ը։

Մեքենա-ինքնաթիռն ունի 151 հզորությամբ տուրբոյացված  2 ցիլինդրանի շարժիչ, որը այրում է ոչ էթիլային բենզին։ 5 փոխանցումները նախատեսված են ընթացքի համար, իսկ 6-րդը՝ թռիչքի։ 7-րդ փոխանցումը միաժամանակ գործի է դնում պրոպելլերն ու անիվները։