Բրիտանական EasyJet բյուջետային ավիաընկերության օդանավը, որը Պալմա դե Մայորկայից ուղեւորվում էր Լոնդոն, հարկադիր վայրէջք է կատարել Փարիզի Օրլի օդանավակայանում։

Համաձայն տեղական լրատվամիջոցների տեղեկությունների՝ օդանավը թռիչքի ժամանակ տագնապի ազդանշան է ուղարկել ուղեւորներից մեկին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։