Երեւանի Աբովյան փողոցում ոստիկանները բռնել են «օրենքով գողի»: NEWS.am-ին ոստիկանությունից հաստատեցին, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ոստիկանության աշխատակիցները Երեւանի Աբովյան փողոցից Քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 35-ամյա Լուկա Ալանիձեին եւ 31-ամյա Լաշա Աբզիանիձեին:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ Լ. Ալանիձեն «օրենքով գող» Լեկի Ռուստավսկին է, իսկ Լ. Աբզիանիձեն հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն:




























