Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը տվյալներ է հրապարակել Հայաստանից ադամանդների արտահանման վերաբերյալ: Ըստ այդմ, 2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող ադամանդների ծավալը ավելացել է 567 տոկոսով` 2009-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ: Իսկ արժեքային արտահայտությամբ՝ այդ աճը կազմել է 230 տոկոս: Հաղորդում է Tamognia.ru-ն:
2010-ի առաջին կիսամյակում Հայաստանից ադամանդների արտահանումը կազմել է շուրջ 288 հազար կարատ` 2009-ի 43 հազար կարատի դիմաց: Արտահանված թանկարժեք քարերի արժեքը կազմել է 50,4 մլն դոլար:




























