Հայաստանն ու Վրաստանը կարողացել են կարգավորել Դեբեդի գետով անցնող սահմանամերձ կամրջի (Բարեկամության կամուրջ) վերաբերյալ բոլոր կազմակերպչական հարցերը։ Այս մասին ապրիլի 30-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Բացի այդ, վրացական կողմը համաձայնվել է ֆինանսավորել շինարարական նախահաշվի մոտ կեսը՝ 10 մլն եվրո։ Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսավորման նախնական համահարաբերակցությունը 40/60 է, ինչը առավել կոնկրետ կդառնա նախագծի  նախահաշվարկը կազմելուց հետո։  Ֆինանսավորման հայկական մասը կիրականցվի Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի միջոցով։

Նախագծողին եւ կապալառուին կողմերը կորոշեն համատեղ տենդերային հանձնաժողովի միջոցով։ Բացի այդ կողմերը պայմանավորվել են շինարարական աշխատանքներ իրականացնողների համար հեշտացնել սահմանի հատման գործընթացը եւ շինանյութերը ազատել մաքսային տուրքերից։