Բրիտանական արքայազն Հարրին ավստրալական The Stables Bar-ում հրաժարվել է VIP սպասարկումից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Պատվավոր հյուրի համար հաստատությունում մասնավոր փակ գոտի էին պատրաստել: Սակայն 30-ամյա արքայազնը հրաժարվել է այնտեղ ընթրել: «Նա բարի կենտրոնում պարզ սեղան ընտրեց: Ոչ մի հատուկ վերաբերմունք չցանկացավ»,- պատմել է հաստատության սեփականատեր Թիմ Մաքլերնոնը:

Ըստ Gazeta-ի, Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդին երկուշաբթի Ավստրալիա է վերադարձել՝ տեղի զորքերում ծառայությունն ավարտելու համար: Դրանից հետո արքայազնը Նոր Զելանդիա է ուղեւորվելու:

The Stables Bar-ում Հարրին ընթրել է մի քանի զինվորականի ընկերակցությամբ, իսկ հաշիվը հավասարապես են վճարել: Ընթրիքից հետո արքայազնը շնորհակալություն է հայտնել բարի աշխատակիցներին՝ նշելով, որ ուտեստներն իրեն դուր են եկել: