Սաուդյան Արաբիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի գլխավոր նավթային ընկերությունում՝ Saudi Aramco-ում բարեփոխումներ իրականացնելու ծրագրին, որի համաձայն՝ այն առավել անկախ կդառնա էներգետիկայի նախարարությունից։

Ինչպես նշում է երկրի Բարձրագույն տնտեսական խորհուրդը, փոփոխություններն ուղղված են Saudi Aramco-ն առավել անկախ ընկերություն դարձնելուն, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Այսօրվա դրությամբ Saudi Aramco-ն աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն է։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը երկրի կառավարության կազմում ի շարք էական վերադասավորություններ էր կատարել։ Aramco  ընկերությունում նույնպես կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել։