ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հայկական ծագում ունեցող մի բնակիչ՝ Ռիկ Նորսիջյանը, երջանիկ պատահականությամբ կարողացել է ձեռք բերել հանրահայտ լուսանկարիչ Անսել Ադամսի լուսանկարների նեգատիվների մի ամբողջ  հավաքածու։ Նա դրա համար վճարել է ընդամենը 45 դոլար։

Նախնական  տվյալներով՝ Անսել Ադամսի 65 նկարների իրական արժեքը նվազագույնը 200 մլն դոլար է։

Ամերիկահայի հավաստմամբ, իր պատվերով իրականացրած  բազմաթիվ փորձաքննությունները պարզել են, որ այդ նկարներն իրոք Ադամսինն են։