Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական պատվիրակության աշխատակիցները այցելել են գերեվարված հայ զինվորին։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, վկայակոչելով ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային, հանդիպումը կայացել է ապրիլի 27-ին։ Տեղի է ունեցել ընտանեկան բնույթի տեղեկության փոխանակում։
Հուսեյնովայի խոսքով՝ ԿՄՄԿ-ն, իր մանդատին համապատասխան, այցելում է գերիներին, որպեսզի նրանց բնակության պայմանների եւ նրանց հանդեպ վերաբերմունքի դիտարկում անցկացնի եւ օգնի այդ մարդկանց կապ պահպանել հարազատների հետ։
Անդրանիկ Արարատի Գրիգորյանը գերի էր ընկել մարտի 22-ին։




























