Պակիստանի հարավ-արեւելքում մայիսի 3-ին ավտոբուսի հրդեհման հետեւանքով 11 մարդ է մահացել, եւս 34 հոգի տարբեր ծանրության այրվածքներ է ստացել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հարսանիքի հյուրերի փոխադրող ավտոբուսը հրդեհվել է բարձր լարման էլեկտրական մալուխի՝ մեքենայի վրա ընկնելու հետեւանքով: Զոհերի թվում 3 երեխա եւ 7 կին կա:

Պակիստանյան Dawn պարբերականի փոխանցմամբ, բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: 32 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Ոստիկանության տվյալներով, հարսնացուն եւ փեսացուն չեն տուժել, քանի որ երթեւեկել են առանձին ավտոմեքենավ: Մի քանի տղամարդ կարողացել է ավտոբուսից ինքնուրույն դուրս գալ|: