Վրաստանում ազատ կարձակվեն 12 բանտարկյալներ։ Խորհրդարանական մեծամասնություն կազմող հանձնաժողովի անդամ Էկա Խերխուլիձեի խոսքով, ազատ արձակվողների ցանկում չեն ընդգրկվել կանայք եւ անչափահասները։
Դատարանը վերջնական վճիռը կկայացնի մոտ ժամանակներս։
Ըստ օրենսդրության՝ գործի վերանայման խնդրանքով հանձնաժողով կարող են դիմել այն բանտարկյալները, որոնց սահմանված պատժաչափի կեսը լրացել է։
Պայմանական վաղաժամկետ արձակման հանձնաժողովի նիստը լինում է յուրաքանաչյուր ամսվա վերջում։ Վաղաժամկետ ազատ արձակումն իրականացվում է ազատազրկվածի հայտարարության, ինչպես նաեւ բանտի ղեկավարության ներկայացրած երաշխավորագրի հիման վրա։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ավելի վաղ նշել էր, որ այս համակարգը պետք է ավելի մարդասիրական լինի։
«Մենք պետք է հասնենք բանտերի մարդասիրացմանը։ Բանտերը պետք է լինեն դաստիարակության ինստիտուտներ, եւ եթե հնարավորություն կա, որ մարդը խուսափի բանտային պատժից, ապա պետք է այդպես վարվել»,-«Նովոստի Գրուզիայի» հաղորդմամբ՝ հայտարարել էր Սահակաշվիլին։




























