2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտակարգ դեպքերի պատճառով զոհվել է 182 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ամենաշատ զոհեր եղել են ավտոպատահարների հետեւանքով՝ 117։ Զարմանալիորեն շատ են թունավորման դեպքերը, որի հետեւանքով մահացել է 17 մարդ։ Ընդ որում այստեղ առաջնությունը պատկանում է դեղորայքային թունավորումներին՝ 434 դեպք, որից 7-ը մահվան ելքով։ Սննդային կամ ալկոհոլային թունավորումների հետեւանքով այս տարի դեռեւս մարդ չի մահացել, չնայած նման դեպքերը բազմաթիվ են։
Բնական գազի թունավորումից մահացել է 3 մարդ, իսկ խեղդվել է 7-ը։ Արձանագրվել է նաեւ կայծակնահարման 3 դեպք, որի հետեւանքով 2 մարդ զոհվել է։




























