Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 30-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հայ ազգային կոնգրեսի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման եւ տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին:
Պատմություն
Տեղադրություն




























