ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հուլիսի 30-ին ընդունել է Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, արժեւորելով ընդլայնվող երկկողմ հարաբերությունները, փոխադարձ այցելությունների աճող հաճախականությունը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

Դեսպանի խնդրանքով անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Երկուստեք կարեւորվել է 2010թ. մայիս-հունիսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան հանդիսացավ առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար: