ԱՊՀ տարածքում հայտնի երգչուհի, Viagra խմբի նախկին անդամ Վերա Բրեժնեւան համերգային ծրագրով հանդես կգա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Երգչուհու համերգը տեղի կունենա օգոստոսի 28-ին` Face ռեստորան-ակումբում: Երգչուհին կներկայացնի ծրագիր, որը ներառում է նրա գլխավոր հիթերը` «Սերը մեծ քաղաքում», «Նիրվանա», «Սերը կփրկի աշխարհը», «Ես չեմ խաղում», ինչպես նաեւ նոր կոմպոզիցիաներ: Երգչուհու հետ Բաքու կժամանի նաեւ նրա պարի խումբը:

Ռուսական գերաստղի ժամանման կազմակերպիչը «Fun-Fun group» ընկերությունն է: