Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը օգոստոսի 1-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնի է դարձել 1news.az-ին: Այցի շրջանակներում Ս. Նարիշկինը հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի առթիվ պարգեւ է հանձնելու Ադրբեջանի ղեկավարին: Մեծ Հաղթանակի 65-ամյակի առթիվ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին` Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը: Ռուսաստանցի պաշտոնյայի այցն Ադրբեջան կտեւի 2-3 օր:
Մեդվեդեւի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջան է այցելելու եւ պարգեւատրելու է Ալիեւին
Հասանելի է
русскийՏեղադրություն




























