Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանության  է արժանացրել Վրաստանին տրամադրվելիք 85 մլն դոլար վարկը։
Սա  զարգացման քաղաքականության շրջանակներում իրականացվող երեք գործողություններից երկուսն է, որն ուղղված է աջակցելու Վրաստանի բյուջեին՝ կառավարարության կողմից ռազմավարական բարեփոխումներ կատարելու համար։

Կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է թուլացնել ընթացիկ տնտեսության անկումը, իսկ միջին հեռանկարում  ճգնաժամից դուրս բերել Վրաստանի տնտեսությունը եւ նախապատրաստել աճի։ Բացի ֆիսկալ եւ մակրոտնտեսական ցուցանիշներից՝ ծրագիրը նախատեսում է պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, սոցիալական պաշտպանվածության համակարգի բարելավում եւ ներքին շուկայում մրցակցության ուժեղացում։

Վարկը տրամադրվում է 20 տարով, որից  10 տարին՝ արտոնյալ, իսկ Վերականգման եւ զարգացման միջազգային բանկինը  27 տարի է, դարձյալ՝ 8 տարի արտոնյալ ժամկետով։