Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի առաջադրվելու հարցի քվեարկությունը ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում տեղի կունենա օգոստոսի 3-ին, հայտնում է Սենատի պաշտոնական կայքէջը։ Հարցի առնչությամբ առաջին քննարկումները կայացել էին հուլիսի 23-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, մեկնաբանելով Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվելու հարցից առաջ ծավալված քննարկումները, հայտարարել է, որ «Մեթյու Բրայզայի ցուցմունքները, ցավոք, ավելի շատ հարցեր բարձրացրեցին, քան պատասխաններ տվեցին՝ ընդգծելով, որ նա այն մարդը չէ, ով պետք է ԱՄՆ-ը ներկայացնի Ադրբեջանում»։ «Լսումները մեծ ուշացումով լույս սփռեցին Բրայզայի դիվանագիտական գործունեության բազմաթիվ թերությունների վրա»,- ասված է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի հայտարարության մեջ։




























