Ռուսաստանի Ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սիբիրի բաժանմունքի հնագետներն Ալթայի Դենիսովյան քարանձավում ավելի քան 40 հազար տարեկան ապարանջան են գտել: Այս մասին գրում է The Siberian Times-ը:

Գիտնականների խոսքով, այն պատրաստվել է հղկված կանաչ քլորիտ հանքանյութից եւ օգտագործվել է բացառապես որպես արարողակարգային առարկա:

Ըստ Gazeta-ի, հետազոտողներին զարմացրել է հատկապես այն, որ ապարանջանը շատ ավելի որակյալ է, քան նրանք, որ մարդիկ պատրաստել են հետագայում: