Ամերիկյան Սան Անտոնիո քաղաքի (Թեխաս նահանգ) բնակչուհին մյուսլիի սալիկում կոկաին է գտել: Այս մասին գրում է Associated Press-ը:

Մյուսլին ուտելիս սալիկի փաթեթավորումից փոքրիկ կանաչ պարկ է ընկել՝ դոլարի նշանով: Կինը կարծել է, թե մրցանակ է շահել, եւ որոշել է կապ հաստատել այն արտադրող ընկերության հետ: Բայց այստեղ նրան խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն:

Ըստ Gazeta-ի, ներկայում քաղաքի իրավապահները փորձում են հասկանել, թե թմրանյութն ինչպես է հայտնվել սննդում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, կոկաինը չէր կարող սալիկի հետ փաթեթավորվել արտադրության ժամանակ: