Նովոսիբիրսկ-Մոսկվա չվերթ իրականացնող «Գլոբուս» ավիաընկերության  Boeing 737-800  ուղեւորատար օդանավը վերադարձել է օդանավակայան օդանավի խցիկի միջնամասում ուժգին հարվածների պատճառով։

Օդանավում եղել է 107 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Տոլմաչեւոյի օդանավակայանում։ Ուղեւորներին տեղափոխել են պահուստային օդանավ, գրում է Gazeta-ն։