Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազը հրամայել է ընդլայնել ոստիկանական դեպարտամենտում ռասիզմի դրսեւորումների վերաբերյալ մեղադրանքները։

Թոշակի անցած երեք դատավորներից կազմված հանձնաժողովը կվերանայի ռասիստական բնույթի հաղորդագրություններ փոխանակելու մեջ մեղադրվող սպաների կողմից իրականացված հազարավոր կալանքի դեպքերը։

Ինչպես գրում է Washington Post-ը, ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչը մտադիր է դաշնային ստուգումներ անցկացնել Բալտիմոր քաղաքի ոստիկանական դեպարտամենտում, որտեղ սեւամորթ քաղաքացու մահը բողոքի ցույցեր էր առաջ բերել, որոնք վերածվել էին զանգվածային անկարգությունների։

 Նրա մահվան գործով մեղադրանք էր առաջադրվել Բալտիմորի 6 ոստիկանների, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։