Լոս Անջելեսի շրջանի շերիֆի ծառայության աշխատակիցը մայիսի 8-ին քաղաքի հարավային Սերիտոսի շրջանում մարդ է սպանել: Ինչպես հաղորդում է KTLA հեռուստաալիքը, մա մեքենայի մեջ գնդակահարել է անհայտ անձի, որի անունը ոստիկանությունը փորձում է պարզել:
«Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տներից մեկի բնակչուհին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց տան մոտ կասկածելի վարքով մարդիկ կան»,- հաղորդում է հեռուստաալիքը: Ահազանգով այնտեղ են ժամանել շերիֆի բաժնի աշխատակիցները: Անհայտ անձը փորձել է փախչել մեքենայով, սակայն սպանվել է:
Միաժամանակ, ձերբակալվել են նրա հետ եղած մարդիկ, որոնց թիվը եւս չի նշվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերջին օրերին լոս Անջելեսում հատուկ լարվածություն է զգացվում այն բանից հետո, երբ մայիսի 5-ին մեգապոլիսի արեւելյան մասում ոստիկանն սպանել էր անտուն սեւամոթին:





























