Պարզվում է՝ դեռեւս տարրական դասարաններ հաճախող բազմաթիվ աղջիներ արդեն մտածում են նիհարելու մասին: Մասնագետները նշում են, որ ոչ միայն ճարպակալման համաճարակն է խնդիր: Բազմաթիվ մարդիկ էլ անորեքսիայով են տառապում: Ընդ որում, նրանց մի մասն 9 տարեկան է, իսկ վերջին տարիներին նման երեխաների թիվը կրկնապատկվել է:
Ըստ The Daily Mail-ի, Լիդսի Քաղաքային համալսարանի անցկացրած հետազոտությանը 9 տարեկանից ցածր 301 երեխա է մասնակցել: Նրանց հարցեր են ուղղել իրենց մարմնի եւ սննդի հանդեպ վերաբերմունքի մասին:
Տղաների եւ աղջիկների շուրջ 19%-ն ավելորդ քաշ է ունեցել կամ տառապել է ճարպակալմամբ: Սակայն նրանք ավելի գոհ են եղել իրենց կազմվածքից, քան նրանց ավելի սլացիկ հասակակիցները: Ընդ որում, արդեն 6 տարեկան երեխաներին չափազանց հուզում է իրենց քաշը:
MedDaily-ի փոխանցմամբ, մարմնի բացասական կերպարը մեծացնում է անորեքսիայի վտանգը եւ խանգարում նիհարել նրանց, ում դա իսկապես անհրաժեշտ է: Մասնագետներին անհանգստացնում է այն, որ քաշի մասին մտահոգության արդյունքում երեխաները բավականաչափ սննդարար նյութեր չեն ստանում, որն անհրաժեշտ է նորմալ աճի եւ զարգացման համար:





























