Թայլանդի սելեկցիայի մասնագետները պլանգո անվանումով նոր միրգ են ստացել: Այն սալորի եւ մանգոյի հիբրիդ է (plum + mango): Բույսի գիտական անվանումն է՝ Bouea macrophylla:

Kedem-ի փոխանցմամբ, պլանգոն վառ նարնջագույն է, քաղցր համով՝ ինչպես Ալֆոնսո տեսակի մանգոն: Այն նաեւ ուտելի կեղեւ ունի եւ փոքրիկ կորիզ, ինչպես սալորը:

Նոր մրգի վաճառքի բացառիկ իրավունքը բրիտանական Marks & Spencer սուպերմարկետինն է: Պլանգոյի մեկ հատն այստեղ կարելի է գնել 1 ֆունտ սթեռլինգով: