Կիլիկիո կաթողիկոսության խորհրդական Փայամ Աքհավանը հայտնել է, որ եթե Սիսի նստավայրի հետվերադարձի հետ կապված հայցը Թուրքիայի ՍԴ-ն չբավարարի, դիմելու են Եվրադատարան։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Փայամ Աքհավանը նշել է, որ Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի ՍԴ-ին ներկայացված փոխհատուցման հայցը կազմվել է փոքր եւ անկախ մի խմբի կողմից։

Նա նշել է, թե այս դատը մեծ թվով հայերի է հետաքրքրում, սակայն իրենք նպատակ չունեն դատը իրավական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ։

Խորհրդականի խոսքով՝ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը խնդրին լուծում չտա, իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։