Ուելսի արքայազն Չարլզը հույս է հայտնել, որ ծերության տարիներին իր նորածին թոռնուհին հոգ կտանի իր մասին: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը:
«Նա հրաշալի է: Ես թոռնուհի էի ուզում, որպեսզի նա հոգ տանի իմ մասին, երբ շատ ծեր կլինեմ»,-հայտարարել է Չարլզը, հաղորդում է Lenta-ն:
Արքայազն Ուիլյամի եւ Թեյք Միթլթոնի դուստրը Եղիսաբեթ թագուհու 5-րդ թոռնուհին է: Շարլոտա Եղիսաբեթ Դիանան ծնվել է մայիսի 2-ին, Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցում:
Դեռեւս նրա լույս աշխրահ գալուց առաջ բուքմեյքերները խաղադրույքներ էին ընդունում, թե ինչպես կկոչեն փոքրիկին: Շարլոտան առաջատարների շարքում էր:





























