Ավստրալիայի ոստիկանությունը հայտարարել է Մելբուռնում ահաբեկչություն կանխելու մասին, հաղորդում է Associated Press-ը:

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Մելբուռնի արվարձան Գրինվեյլի տներից մեկում եւ այնտեղ երեք պայթուցիկ սարք գտել: Սակրավորներն դրանք տեղափոխել են մոտակա այգին, որտեղ վնասազերծել են, հաղորդում է Lenta-ն:

Միջադեպի առթիվ ձերբակալվել է 17-ամյա մի պատանի: Նա մայիսի 11-ին կկանգնի դատարանի առջեւ: Ոստիկանությունը հրաժարվում է հստակեցնել, թե արդյոք սա առնչություն ունի իսլամական ծայրահեղականության հետ, թե ոչ: