Պակիստանում շարժիչի խափանման պատճառով ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է NHK-ն:
Պակիստանի ԱԳ նախարար Ահմադ Չաուդհրի Այզազը հայտնել է, որ աղետի պատճառը վայրէջքից առաջ տեխնիկական անսարքությունն է եղել: Նրա խոսքով աղետի հետեւանքով զոհվել են Նորվեգիայի եւ Ֆիլիպինների դեսպանները, Մալյզիայի եւ Ինդոնեզիայի դեսպանների կանայք, ինչպես նաեւ անձնակազմի 3 անդամները, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ Պակիստանի թալիբներն իրենց վրա էին վերցրել վթարի պատասխանատվությունը, սակայն ԱԳ նախարարը այդ հայտարարությունները կեղծ էր որակել:





























