Չիլիի հարավային ափերի մոտ 37 կետ է սատկել, հաղորդում է երկրի ձկնորսության ծառայությունը: Առկա տեղեկությունների համաձայն, կետերը ափ են նետվել: Նրանց հայտնաբերել են այդ տարածքում հետազոտություն իրականացնող օտարերկրացի գիտնականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղի ունեցածի պատճառները դեռ անհայտ են: Տեղի գիտնականները ենթադրում են, որ կետերը կարող էին ափ նետված լինել մի քանի շաբաթ առաջ, սակայն տեղի կլիման թույլ չի տալիս հստակ որոշել նրանց մահվան ժամանակը: