Գիտնականները հայտարարել են, որ Եվրոպա ներթափանցած Սկանդինավիայի առաջին ներկայացուցիչներն ամենեւին էլ ասպատակող վիքինգներ չեն եղել, այլ խաղաղ վաճառականներ, որոնց հետաքրքրել է հարավային երկրների հետ ապրանքափոխանակությունը:
Յորքի համալսարանի մասնագետները պատմական ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, որ սկանդինավյան վիքինգները Եվրոպայում հայտնվել են դեռեւս 50 տարի առաջ այն ժամանակներից, երբ տեղի են ունեցել հայտնի ասպատակությունները:
Ըստ Informing-ի, մասնագետները նշում են, որ Դանիայի ափերին վիքինգներն առաջին անգամ մոտեցել են 725 թվականից, երբ դանիական Ռիբե քաղաքը համարվում էր առեւտրային խոշորագույն կենտրոններից մեկը:
Այսպիսով, գիտնականները հայտարարում են, որ վիքինգների դարաշրջանը սկսվել է ոչ թե 8-րդ դարի վերջից՝ 793 թվականին, Անգլիայի վրա հարձակմամբ, ինչպես նախկինում էր համարվում, այլ 8-րդ դարասկզբից, առեւտրային Ռիբե քաղաք վիքինգների ժամանումով:





























