Հոգեբանները պարզել են, թե ինչու որոշ ազգեր մյուսներից առանձնանում են իրենց ժպտերեսությամբ: Մասնագետներին հետաքրքրել է փաստը, որ, օրինակ, եվրոպացիները կամ ամերիկացիները ավելի բաց են ու ժպտերես, քան չինացիներն ու ճապոնացիները:
Վիսկոնսինի համալսարանի ամերիկյան հոգեբաններ հետաքրքիր հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են աշխարհի 32 երկրներից 500 կամավորներ:
Փորձարկման մասնակիցները պետք է պատասխանեին տարբեր հարցերի, որոնք վերաբերում են զգացմունքներին, ժպիտին, տրամադրություններին: Մասնագետներին հետաքրքրում էր, որ իրավիճակներում եւ ինչպես են իրենց պահում այս կամ այն ազգի ներկայացուցիչները, հաղորդում է Informing-ը:
Արյդունքում հոգեբանները եկել են եզրակացության, որ երկար ժամանակ մեկուսացման մեջ գտնված երկրներում մարդիկ ավելի հազվադեպ են ժպտում, քանի որ երկար ժամանակ սովորած են լինում թաքցնել իրենց էմոցիաները:
Եւս մեկ փաստարկ, որը կապված է ազգի ժպտերեսության հետ, էմիգրանտներն են: Պարզվում է, որքան շատ են տվյալ երկրում այլ երկրից եկածները, այնքան ավելի հաճախ են մարդիկ ժպտում ու ավելի էնոցիոնալ են:





























