Արաբական կոալիցիայի ինքնաթիռները տասնյակ ավիահարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արեւմտյան Սաադա եւ Հադջա գավառներում հուսիների դիրքերի ուղղությամբ:

Զանգվածային ռմբակոծությունները շարունակվել են ամբողջ գիշեր եւ առավոտյան:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Սաուդյան Արաբիան ամբողջ Սաադա գավառը որպես ռազմական գոտի է դիտարկում եւ քաղաքացիական բնակչությանը կոչ է անում լքել այն:

Սակայն տարածաշրջանից լուրեր են հասնում, որ գավառի բնակիչները չեն հասցրել այդ անել՝ անձնական մեքենաների համար վառելիքի դեֆիցիտի եւ հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով: